«MED Shop» ընկերությունը հանդիսանում է օրթոպեդիկ և սպորտային ոլորտի առաջատարներից մեկը շուկայում։ Ընկերությունն առաջարկում է ոչ միայն ֆիքսատորների, բանդաժների և օրթեզների մեծ տեսականի, այլ նաև՝ հետվնասվածքային, հետվիրահատական և ապաքինման փուլում անհրաժեշտ տարբեր աջակցող միջոցների, վերականգնողական հեծանիվների, վազքուղիների և այլ մարզասարքերի մեծ տեսականի ինչպես բժշկական հաստատությունների և վերականգնողական կենտրոնների, այնպես էլ՝ նախատեսված սպորտային հաստատությունների և տան պայմաններում օգտագործման համար։

Այս ամենից զատ՝ «MED Shop»-ը մի աշխարհ է, որտեղ Դուք կգտնեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է Ձեզ  առողջ ապրելակերպ վարելու համար։  «MED Shop»-ում ներկայացված՝ որակի միջազգային ամենաբարձր սերտիֆիկատներն ունեցող օրթոպեդիկ բարձերի, ինչպես նաև՝ խնամքի և առողջ ապրելակերպի համար նախատեսված պարագաների լայն տեսականիները ոչ միայն ամբողջությամբ կբավարարեն Ձեր կարիքները, այլ նաև, անհրաժեշտության դեպքում, հրաշալի 🎁 նվեր կհանդիսանան Ձեր հարազատների համար։

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2015թ-ից և առ այսօր մշտապես կատարելագործում և ընդլայնում է ապրանքատեսականին՝ հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած «Միշտ բարձր որակ» սկզբունքին։ Որակյալ տեսականի՝ երաշխավորված արդյունք։

Նշենք նաև, որ «MED Shop» ընկերությունը, նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը Հայաստանում, պարբերաբար անցկացնում և հովանավորում է մանկապատանեկան և երիտասարդական մրցումներ, տարբեր միջոցառումներ, և ոչ միայն ․․․