Արմատ՝ մազերի աճի շիճուկ

8300 ֏

  • նոր ուժ է տալիս ձեր մազարմատներին
  • խնամում է գլխամաշկը
  • սնուցում է արմատները
  • խթանում է մազերի աճը՝ դարձնելով դրանք ավելի առողջ և խիտ
SKU: 22 Category:
Description

Որքան ամուր են մազարմատները, այնքան փարթամ են մազերը:
Հազրեվարդով հարստացված այս շիճուկը նոր ուժ է տալիս ձեր մազարմատներին: Այս բազմաֆունկցիոնալ ֆորմուլան՝ ստեղծված ձիթապտղի, ժոժոբայի, դափնու և խաղողի կորիզի յուղերի համադրությամբ, խնամում է գլխամաշկը, սնուցում արմատները և խթանում մազերի աճը՝ դարձնելով դրանք ավելի առողջ և խիտ:

Բաղադրություն․Դափնու յուղ, խաղողի կորիզի յուղ, ժոժոբայի յուղ, չորացրած հազրեվարդ, ձիթապտղի յուղ, հազրեվարդի եթերային յուղ, նարդոսի եթերային յուղ, նարնջի եթերային յուղ, Ե վիտամին, Դ պանթենոլ

Կիրառում. Օգտագործել մինչև մազերը լվանալը։ Տարածել մազարմատներին և լավ մերսելով գլխամաշկը տարածել մինչև մազերի ծայրը։ Խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել նախ մոմլաթով, այնուհետև՝ սրբիչով և 30-60 րոպե պահել։ Մանրակրկիտ լվանալ:

Պահել 5°C – 25°C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։