Բատուտ
59990 ֏
- նախատեսված է մարզասրահում, տանը, բացօթյա պայմաններում մարզվելու համար
Ֆիտնես բատուտները նախատեսված են ոչ միայն մարզասրահում, այլ նաև՝ տանը և բացօթյա պայմաններում մարզվելու համար։ Կարող են մարզվել և սկսնակներն ու սիրողական մարզվողները, և՝ պրոֆեսիոնալները։
Բատուտների միջոցով մարզվելու ընթացքում օգտագործվում է միայն սեփական քաշը և իներցիան՝ առանց ծանրաբեռնված վարժությունների արդյունքում սթրեսի ենթարկելու մարմինը, ինչն ապահովում է յուրահատուկ կարդիո մարզում, որը շատ արդյունավետ է հատկապես սրտանոթային համակարգի համար։ Միառժամանակ մարզվում են մեծ թվով մկանային խմբեր, այդ թվում՝ ամրապնդվում են կրծքավանդակի, ազդրերի, կոնքերի և ոտքերի մկանները։
Բատուտի միջոցով օրական առնվազն 15 րոպե մարզումների արդյունքում Դուք շատ հեշտությամբ ձերբազատվում եք ավելորդ կիլոգրամներից, ապահովում եք առողջ և սլացիկ կազմվածք՝ խուսափելով սովորական մարզումների լարվածությունից և ծանրաբեռնվածությունից։
- Բատուտների միջոցով մարզումները միանգամայն անաղմուկ են, ունեն չսահող և կայուն կառուցվածք, իսկ ոտնակների տակ՝ հատուկ փափուկ ռեզիններ, որպեսզի չվնասեն հատակը։ Միևնույն ժամանակ բավականին կոմպակտ են․ հնարավոր է շատ հեշտությամբ քանդել կամ հավաքել։ Չեն առաջացնում ոչ մի դժվարություն տեղափոխման ժամանակ։