Մասուր՝ դեմքը սնուցող շիճուկ
7000 ֏
- նվազեցնում և գունաբացում է մաշկի մուգ հետքերը
- վերականգնում է մաշկի առաձգականությունը
- նպաստում են մաշկի հյուսվածքների ամրացմանը և կնճիռների հարթեցմանը
Վիտամին С-ն ակտիվորեն մասնակցում է կոլագենի սինթեզման ընթացքին, նվազեցնում և գունաբացում մաշկի մուգ հետքերը: Շիճուկում առկա C վիտամինն ունի հակատարիքային հատկություն, իսկ մաշկի առաձգականությունը վերականգնող մասուրի կորիզի յուղը, մաշկի ջրազրկումը կանխարգելող արգանի յուղը, ծիրանի և խաղողի կորիզի յուղերը նպաստում են մաշկի հյուսվածքների ամրացմանը և կնճիռների հարթեցմանը:
Բաղադրություն. Ջուր, մասուրի կորիզի յուղ, արգանի յուղ, խաղողի կորիզի յուղ, ծիրանի կորիզի յուղ, Olivem 1000, վիտամին C, վիտամին E, Էուքսիլ PE 9010, կոսմետիկ բույր։
Կիրառում. Քնելուց 1-2 ժամ առաջ, շրջանաձև շարժումով տարածել դեմքի և պարանոցի մաքուր մաշկին և մերսել մինչ ամբողջությամբ ներծծվելը։ Հետո սնուցել քսուքով: Կարող եք օգտագործել տոնային քսուքից առաջ որպես խոնավացնող բազա: Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։
Պահել 5°C – 25°C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։