Մարզասարք-հեծանիվ

79990 ֏

  • նախատեսված է տան պայմաններում մարզումների համար
Description

Տան պայմաններում մարզումների համար նախատեսված այս մարզասարք-հեծանիվն ունի հատուկ կարգավորիչ, որի օգնությամբ հեշտությամբ հնարավոր է փոփոխել մարզումների բարդության աստիճանը։ Առկա բազմաֆունկցիոնալ թվային LCD մոնիտորը ցույց է տալիս մարզման տևողությունը, պտույտի առավելագույն արագությունը, պտույտների ընդհանուր քանակը, անցած տարածությունը, պտույտների քանակը մեկ րոպեի ընթացքում և ծախսած կալորիաները։

  • Կարգավորվող բարձրությամբ նստարանը և ղեկը հնարավորություն կտան այն օգտագործել ցանկացած տարիքի և ցանկացած կառուցվածքի տեր անձանց։
  • Բավականին հուսալի է և ստաբիլ․ ամուր կոնստրուկցիայի և չսահող ոտնակների շնորհիվ այն հնարավոր է օգտագործել ամենուր՝ ցանկացած մակերևույթի վրա։
  • Կոմպակտ է և դյուրակիր։ Մարզումից հետո, անհրաժեշտության դեպքում, առկա անիվների միջոցով հնարավոր է այն հեշտությամբ տեղափոխել ցանկացած վայր։