Միցելյար ջուր
4000 ֏
- մաքրում է դեմքի մաշկը
- հեռացնում Է շպարը և աղտոտվածությունը
- կանխում է մաշկի անցանկալի չորությունը
Խնամքով մաքրում է դեմքի մաշկը, հեռացնում շպարը և աղտոտվածությունը: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկի համար։
Դ-պանթենոլի հակաբորբոքային հատկությունը նպաստում է մաշկի բորբոքվածության անցկացմանը և ապահովում անհրաժեշտ խոնավացումը: Զեյթունի ջրալույծ յուղը սնուցում և կանխում է մաշկի անցանկալի չորությունը:
Բաղադրություն. Ջուր, կոկոգլյուկոզիտ, գլիցերին, զեյթունի ջրալույծ յուղ, Դ-պանտենոլ, վիտամին Е, ֆենոքսիէթանոլ, կոսմետիկ բույր:
Կիրառում․ Օգտագործել բամբակյա սկավառակով, ապա լվանալ գոլ ջրով: Այնուհետև դեմքը սնուցել քսուքով: Կարելի է նաև մաքրել աչքերի շուրջ մաշկը:
Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։
Պահել 5°C – 25°C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։