Մորի՝ դեմքը վերականգնող դիմակ

3800 ֏

  • հեռացնում է մեռած մաշկը
  • վերականգնում է մաշկի առաձգականությունը
  • բարելավում մաշկի տոնուսը, գույնը և մաշկը դարձնում է առավել երիտասարդ
SKU: 20 Category:
Description

Ազնվամորու, մոշի, ժոժոբայի և զեյթունի, ջրալույծ յուղերով պատրաստված այս դիմակը նրբորեն հեռացնում է մեռած մաշկը, վերականգնում մաշկի առաձգականությունը, բարելավում մաշկի տոնուսը, գույնը և մաշկը դարձնում է առավել երիտասարդ: Մետաքսի սպիտակուցն ու վիտամինները մաշկին հաղորդում են թավշյա փափկություն և առողջ փայլ, իսկ ալգինատը ձգում է մաշկը և նպաստում բորբոքվածության անցկացմանը: Վիտամիններով, հակաօքսիդանտներով հարուստ ազնվամորու կետոնը նպաստում է մաշկի առաձգականությունը պահպանելուն: Նախատեսված է բոլոր տեսակի մաշկի համար:

Բաղադրություն. Ջուր, ազնվամորու ջրալույծ յուղ, զեյթունի ջրալույծ յուղ, մոշի ջրալույծ յուղ և ժոժոբայի ջրալույծ յուղ, ալգինատ, Դ-պանթենոլ, մետաքսի սպիտակուց, նիացիամիդ, վիտամին E, ֆենոքսիէթանոլ, ազնվամորու կետոն, ազնվամորու հոտավորիչ:

Կիրառում․ Քսել միայն մաքուր մաշկին: Դեմքի տարբեր հատվածներին կաթեցնել 1-2 կաթիլ և 2-3 րոպե նրբորեն մերսել: Խուսափել աչքերի շուրջ մաշկին տարածելուց: 5-10 րոպեից մաշկը լվանալ գոլ ջրով։ Այնուհետև դեմքը սնուցել քսուքով: Օգտագործել շաբաթը 1-2 անգամ: Խորհուրդ է տրվում մինչև օգտագործելը քսել դաստակի ներսի հատվածին՝ բաղադրիչների նկատմամբ մաշկի զգայնությունը ստուգելու համար։

Պահել +5-ից +25 °C ջերմաստիճանային պայմաններում, արևի լույսից հեռու։